«Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր

«Իմացումի հրճվանք» անվանական մրցանակին եմ ներկայացնում «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի բաղադրիչներից ընտրությամբ գործունեության «Մաթեմատիկա բանավոր» դասընթացի կազմակերպման, ծրագրի մշակման, լրամշակման, ուսումնական փաթեթների, ժողովածուների, նախագծերի ամբողջական փաթեթը՝ մեթոդական մշակմամբ: Փաթեթում հավաքված են վերջին 1-2 տարվա գործունեության արդյունքները:

Բացի այդ, ներկայացնում եմ «Իմացումի հրճվանք» կրթական ծրագրի մի շարք բաղադրիչների այս մեկ տարվա իմ մշակումները:

Մշակումները՝

Արդյունքները՝

Այլ աշխատանքներ

  1. «Իմացումի հրճվանք» մասնախումբ. 2023-2024 ուստարվա ընթացքում

Ներկայացնում եմ իմ մշակումները.

2. Մայրենի լեզվի դասավանդում 4-րդ դասարաններում

Հոդված «Դպիր»-ում

Դասվարների մասնագիտական զարգացման սեմինարներ

Արխիվ

Դասավանդում

Մասնագիտական աշխատանք

Ուսումնական ռեսուրսներ

Հրապարակումներ

«Մաթեմատիկա բանավոր» ընտրությամբ գործունեության դասընթացի կազմակերպումը 1-3-րդ դասարաններում

IMG_20240322_131343

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը՝ որպես հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի ստեղծող ու իրագործող, կրտսեր դպրոցի 1-3-րդ դասարաններում իրականացնում է «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիրը, որն ինտեգրված, նախագծային ուսուցում է։ «Իմացումի հրճվանք» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական հեղինակային (այլընտրանքային կրթական) ծրագիրն է: Ծրագրի հիմքում ընկած են Հանրակրթության պետական չափորոշիչները, կրթահամալիրի կանոնադրությունը, զարգացման ծրագիրը, հեղինակային կրթական ծրագրի հիմնադրույթները, որպես կազմակերպիչ՝ ուսումնական օրացույցը:  Ի թիվս այլ նպատակների, ծրագրի հիմնական նպատակներից է նաև սովորողի նախասիրությունների բացահայտումն ու դրանց զարգացումը: Սովորողի անհատական ուսումնական պլանի բաղադրիչում ներառված է ընտրությամբ գործունեությունը: Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 դասաժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին: Շարունակել կարդալ “«Մաթեմատիկա բանավոր» ընտրությամբ գործունեության դասընթացի կազմակերպումը 1-3-րդ դասարաններում”

Ֆլեշմոբի խնդիր 8. Ձիեր ու սագեր

IMG_20240419_131442Ընտրությամբ գործունեության  բանավոր մաթեմատիկայի խմբի հետ լուծում ենք փետրվարյան ֆլեշմոբի խնդիրները:
Ագարակում ապրող բոլոր սագերը միասին այնքան ոտք ունեն, որքան 6 ձիերը միասին: Ընդամենը քանի՞ սագ կա ագարակում։

Ֆլեշմոբի խնդիր 4. Դդումներ

Ընտրությամբ գործունեության ընթացքում լուծում ենք ֆլեշմոբի հունվարյան խնդիրները:

28 հատ դդումը տեղավորեցին 4 արկղի մեջ այնպես, որ յուրաքանչյուր արկղում եղավ հավասար քանակով դդումներ: Քանի ՞ դդում եղավ յուրաքանչյուր արկղում: Շարունակել կարդալ “Ֆլեշմոբի խնդիր 4. Դդումներ”

Հետազոտական աշխատանքների անոտացիաներ

Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքներ

Թեմա՝ «Մուտք կրթահամալիր» ճամբարներ՝ սովորողի ընդունելության պարտադիր պայման

Հետազոտական աշխատանքի անոտացիա (ծանոթագրություն) Շարունակել կարդալ “Հետազոտական աշխատանքների անոտացիաներ”

«Ես ու մաթեմատիկան» նախագիծ

«Ես ու մաթեմատիկան» նախագիծը որպես բանավոր մաթեմատիկայի բաղադրիչ

Մասնակիցները՝ 1-3-րդ դասարաններ

Տևողությունը՝ շուրջտարյա

Կրտսեր դպրոցներում ուսումնական տարին մեկնարկում է «Ես» ուսումնական նախագծով: Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկան նախատեսում է ողջ ուսումնական տարվա ընթացքում  իրականացնել «Ես ու մաթեմատիկան» նախագիծը, որի ընթացքում կփորձենք բացահայտել մարդու (մեր) ու մաթեմատիկայի կապը: Շարունակել կարդալ “«Ես ու մաթեմատիկան» նախագիծ”

Ֆլեշմոբի խնդիր 10

wp-16835626140097060482768702896763Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողներն երրորդ ուսումնական շրջանում սկսել են լուծել  ապրիլյան ֆլեշմոբի խնդիրները: Այս անգամ որոշեցինք լուծել ապրիլյան ֆլեշմոբի տասներորդ խնդիրը:

Մաթեմատիկայի դասին սովորողները որոշեցին չափել իրենց հասակը: Նարեն բարձրահասակ է Անահիտից և ցածրահասակ է Դավթից: Կարոն բարձրահասակ է Նարեկից և ցածրահասակ է Նարեից: Ո՞վ է ամենաբարձրահասակը:

Ինչպես այս խնդրի հերոսները, այնպես էլ մենք՝ որոշեցինք չափել մեր հասակները: Մեր հասակները չափելուց հետո տվյալները գրանցեցինք, համեմատեցինք, աշխատեցինք հարցաշարով: Շարունակել կարդալ “Ֆլեշմոբի խնդիր 10”

«Հորինուկներ» նախագծային փաթեթ

Նախագծերը՝ Դասարանական «Հորինուկներից»  անհատական «Հորինուկներ»

Փաթեթները՝

Հոդվածներ «Դպիր»-ում

Մայիսյան 18-րդ հավաք. ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկան կրտսեր դպրոցում

wp-16826783629762982974204186701572

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների ստեղծագործական հավաք

Մայիսյան հավաքի ծրագիր․ բովանդակային ուղղություններ

Մայիսի ուղեցույց

Բանավոր մաթեմատիկայի տուգատես

Իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 2-26-ը

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարանների բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբեր

Նպատակը՝ Շարունակել կարդալ “Մայիսյան 18-րդ հավաք. ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկան կրտսեր դպրոցում”

Design a site like this with WordPress.com
Get started