Հունիս 2023. հաշվետվություն

img_7433Մայիսի 29-հունիսի 9

Բանավոր մաթեմատիկան հունիսին

Հունիսի 12-30

Հունիսի 1-30 Շարունակել կարդալ “Հունիս 2023. հաշվետվություն”

Մենթորական աշխատանքի ամփոփում

2023 թվականի ապրիլից մենթորական աշխատանք է իրականացվել 2023-2024 ուստարվա առաջին դասարանի դասվարների հետ: Երեք ամիսների ընթացքում աշխատել ենք հետևյալ ուղղություններով՝

  • Կարգերի, ուսպլանի, ուսումնառության պայմանագրի ընթերցում, քննարկում, առաջարկների ներկայացում.
  • «Մուտք» ճամբարների աշխատակարգերի մշակում
  • Ծնողական համայնքի հետ էլփոստի գործածման վերաբերյալ սեմինարների անցկացում
  • «Բարև, ես եմ…» ուսումնական նախագծերի մշակում:

Ըստ հղումների Շարունակել կարդալ “Մենթորական աշխատանքի ամփոփում”

Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկան 2022-2023 ուստարում

wp-168590321010460719150893552143082022-2023  ուստարում  Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարաններում դասավանդել եմ ընտրությամբ գործունեությամբ բանավոր մաթեմատիկան: Բավականին հագեցած, հետաքրքիր ուսումնական աշխատանք էր՝ հիմնված հավեսի ու սիրո վրա: Այն առաջին հերթին ուղղված էր սովորողների նախասիրությունների զարգացմանը: Սովորողների հետ ողջ տարվա ընթացքում բանավոր համրել ենք, խաղացել ենք մաթեմատիկական տարբեր խաղեր, լուծել ենք խնդիրներ, գտել ենք օրինաչափություններ, կատարել ենք բացահայտումներ  ու հայտնագործություններ: Իրականացրել ենք մի քանի նախագծեր, որոնց շրջանակում դիտարկել ենք մաթեմատիկան մեր շուրջը, կատարել ենք չափումներ, կշռումներ, համեմատություններ: Ձմեռային և ամառային ուսումնական ճամբարների ընթացքում բոլոր ջոկատներում մաթեմատիական մրցաշարեր են կազմակերպվել: Բանավոր մաթեմատիկան այցելել է  նաև5 տարեկաններին՝խաղացել ու կառուցել է նրանց հետ ևս: 

Շարունակել կարդալ “Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկան 2022-2023 ուստարում”

Հանդիպում-քննարկում

Օրը՝ հունիսի 21
Ժամը՝ 13:00-13:45
Մասնակիցները՝ 2023-2024 ուստարվա առաջին դասարանի դասվարներ
Վայրը՝

Օրակարգում՝

Բանավոր մաթեմատիկան հունիսին

Մանկավարժական ճամբար

Աշխատակարգը՝ Մանկավարժության կենտրոնի բլոգում

Բովանդակությունը

  1. Մասնակցություն «Սեբաստացի» փառատոնային ճամբարին
  2. 2022-2023 ուսումնական տարվա ամփոփում
  3. Սովորողի գործունեության գնահատում
  4. Դասավանդողի գնահատում, ինքնագնահատում (հաշվետվություն)
  5. 2023-2024 ուսումնական տարվա պատրաստություն․ աշխատանք մասնախմբերով
  6. Առարկայական ծրագրերի լրամշակում, համապատասխանեցում նոր չափորոշչին
  7. Դասավանդողի ուսումնական փաթեթի լրամշակում, նորացում
  8. Մանկավարժական ճամբար Արատեսում՝ հունիսի վերջին շաբաթ՝ հունիսի 26-30 (եռօրյա)

Շարունակել կարդալ “Մանկավարժական ճամբար”

«Բարև, ես եմ…» ուսումնական նախագիծ

«Բարև, ես եմ…» ուսումնական նախագիծը նախատեսված է առաջին դասարանցիների համար, ովքեր մասնակցել են մուտքի ճամբարին: Այս նախագծի շրջանակում սովորողն ընտանիքի օգնությամբ ու մասնակցությամբ ներկայանում է, պատմում է իր, իր նախասիրությունների մասին: Նախագծվում ներառված են ինքնապատումներ՝ օգնող հարցաշարով, բանաստեղծությունների ու երգերի ցանկ, որոնք սովորողը յուրացրել է նաև Մուտքի ճամբարների ընթացքում: Սովորողի ընտանեկան դպրոցում ստեղծված տեսապատումները էլփոստով ուղարկվում են ուսուցչի էլփոստին, դրանք հրապարակվում են ուսուցչի դասարանական բլոգում: Կրթահամալիրի առաջին դասարան ընդունված սովորողի ծնողի համար կարևոր նախապայման է ունենալ էլփոստի հասցե ու գործածել այն:

Նախագծի նպատակն է ծանոթանալ սովորողների հետ, նրանց էլ ծանոթացնել նախագծային ուսուցմանը:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Հիմնական թեմաները՝

  • Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
  • Իմ խաղալիքը
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը՝ ներկայացնում են անվան պատմությունը
  • Իմ բակը
  • Իմ քաղաքը
  • Ես ճամփորդ եմ
  • Ամառային հանգիստ
  • Իմ առօրյան

Բանաստեղծություններ

  • Աթաբեկ Խնկոյան «Մեղու»
  • Հովհաննես Թումանյան «Փիսոն»
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Երգեր

  • Արևների շարք
  • Կոմիտաս «Ձիուկ»

Կազմակերպումը

Ծնողների, մեծերի օգնությամբ պատրաստել տեսանյութ, որտեղ սովորողները կպատմեն իրենց մասին: Սովորողին օգնղ հարցաշար՝

  1. Ո՞վ եմ ես (ազգանուն-անուն):
  2. Քանի՞ տարեկան եմ, ե՞րբ եմ ծնվել:
  3. Ովքե՞ր են իմ ծնողները, քույր-եղբայրները, տատիկ-պապիկները:
  4. Ի՞նչ եմ սիրում: Ի՞նչ չեմ սիրում:
  5. Իմ սիրելի միրգը, բանջարեղենը, կենդանին, խաղալիքը, խաղը, վայրը…
  6. Իմ երազանքը. եթե կախարդական փայտիկ ունենայի:
  7. Իմ դպրոցը, ուսուցիչները ինչպիսի՞նն են:
  8. Իմ, դպրոցի ու ուսուցչի առաջին հանդիպման մասին…

2022-2023 ուստարի

Արևելյան դպրոց-պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Մաթեմատիկական խաղ-խնդիրներն ամառային ճամբարում

Ամառային ճամբարի ընթացքում բանավոր մաթեմատիկան այցելում է ճամբարային ջոկատներ, ճամբարականները խաղում են մաթեմատիկական խաղեր: Պատումը՝ Սեդա Վիրաբյանի բլոգում:

Լուսանկարները՝

Շարունակել կարդալ “Մաթեմատիկական խաղ-խնդիրներն ամառային ճամբարում”

Design a site like this with WordPress.com
Get started