Մենթորական աշխատանքի ամփոփում

2023 թվականի ապրիլից մենթորական աշխատանք է իրականացվել 2023-2024 ուստարվա առաջին դասարանի դասվարների հետ: Երեք ամիսների ընթացքում աշխատել ենք հետևյալ ուղղություններով՝

  • Կարգերի, ուսպլանի, ուսումնառության պայմանագրի ընթերցում, քննարկում, առաջարկների ներկայացում.
  • «Մուտք» ճամբարների աշխատակարգերի մշակում
  • Ծնողական համայնքի հետ էլփոստի գործածման վերաբերյալ սեմինարների անցկացում
  • «Բարև, ես եմ…» ուսումնական նախագծերի մշակում:

Ըստ հղումների Շարունակել կարդալ “Մենթորական աշխատանքի ամփոփում”

Հանդիպում-քննարկում

Օրը՝ հունիսի 21
Ժամը՝ 13:00-13:45
Մասնակիցները՝ 2023-2024 ուստարվա առաջին դասարանի դասվարներ
Վայրը՝

Օրակարգում՝

«Բարև, ես եմ…» ուսումնական նախագիծ

«Բարև, ես եմ…» ուսումնական նախագիծը նախատեսված է առաջին դասարանցիների համար, ովքեր մասնակցել են մուտքի ճամբարին: Այս նախագծի շրջանակում սովորողն ընտանիքի օգնությամբ ու մասնակցությամբ ներկայանում է, պատմում է իր, իր նախասիրությունների մասին: Նախագծվում ներառված են ինքնապատումներ՝ օգնող հարցաշարով, բանաստեղծությունների ու երգերի ցանկ, որոնք սովորողը յուրացրել է նաև Մուտքի ճամբարների ընթացքում: Սովորողի ընտանեկան դպրոցում ստեղծված տեսապատումները էլփոստով ուղարկվում են ուսուցչի էլփոստին, դրանք հրապարակվում են ուսուցչի դասարանական բլոգում: Կրթահամալիրի առաջին դասարան ընդունված սովորողի ծնողի համար կարևոր նախապայման է ունենալ էլփոստի հասցե ու գործածել այն:

Նախագծի նպատակն է ծանոթանալ սովորողների հետ, նրանց էլ ծանոթացնել նախագծային ուսուցմանը:

Խնդիրները՝

  • Բանավոր խոսքի զարգացում.
  • Հաղորդակցական հմտությունների ձևավորում ու զարգացում.
  • Երաժշտական ունակությունների դրսևորում, զարգացում.
  • Ստեղծագործական երևակայության զարգացում:

Հիմնական թեմաները՝

  • Ես՝ սովորողները ներկայանում և ներկայացնում են իրենց մասին։
  • Իմ խաղալիքը
  • Իմ ընտանիքը
  • Իմ անունը՝ ներկայացնում են անվան պատմությունը
  • Իմ բակը
  • Իմ քաղաքը
  • Ես ճամփորդ եմ
  • Ամառային հանգիստ
  • Իմ առօրյան

Բանաստեղծություններ

  • Աթաբեկ Խնկոյան «Մեղու»
  • Հովհաննես Թումանյան «Փիսոն»
  • Աթաբեկ Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Երգեր

  • Արևների շարք
  • Կոմիտաս «Ձիուկ»

Կազմակերպումը

Ծնողների, մեծերի օգնությամբ պատրաստել տեսանյութ, որտեղ սովորողները կպատմեն իրենց մասին: Սովորողին օգնղ հարցաշար՝

  1. Ո՞վ եմ ես (ազգանուն-անուն):
  2. Քանի՞ տարեկան եմ, ե՞րբ եմ ծնվել:
  3. Ովքե՞ր են իմ ծնողները, քույր-եղբայրները, տատիկ-պապիկները:
  4. Ի՞նչ եմ սիրում: Ի՞նչ չեմ սիրում:
  5. Իմ սիրելի միրգը, բանջարեղենը, կենդանին, խաղալիքը, խաղը, վայրը…
  6. Իմ երազանքը. եթե կախարդական փայտիկ ունենայի:
  7. Իմ դպրոցը, ուսուցիչները ինչպիսի՞նն են:
  8. Իմ, դպրոցի ու ուսուցչի առաջին հանդիպման մասին…

2022-2023 ուստարի

Արևելյան դպրոց-պարտեզ

Արևմտյան դպրոց-պարտեզ

Հյուսիսային դպրոց-պարտեզ

Հարավային դպրոց-պարտեզ

Հունիսյան մուտքի ճամբարներ

Արևմտյան դպրոց-պարտեզ

հունիսի 21, 22, 23

Հյուսիսյաին դպրոց-պարտեզ
հունիսի 19, 20, 21

Սրբուհի Ներսիսյան
Մարի Միքայելյան

Հարավային դպրոց-պարտեզ

հունիսի 26, 27, 28

Մերի Գրիգորյան

Թամարա Մարիմյան

Էլփոստի բացում, գործածում. սեմինար-հանդիպում ծնողական համայնքի հետ

Արևելյան դպրոց-պարտեզ, մայիսի 17, հանդիպում # 1

«Ելք» ստուգատեսային նախագծեր

«Ելք» ստուգատեսի անցկացման կարգ

«Ելք»-ի նախագծերը դասավանդողների բլոգներում՝՝ Շարունակել կարդալ “«Ելք» ստուգատեսային նախագծեր”

Մենթորական աշխատանք Լիլիթ Մովսիսյանի հետ

Մենթորի ընտրության, նշանակման կարգ

Մենթոր՝ Անահիտ Հարությունյան

Մենթի՝ Լիլիթ Մովսիսյան

Աշխատանքային բովանդակությունը Շարունակել կարդալ “Մենթորական աշխատանք Լիլիթ Մովսիսյանի հետ”

Ուսումնական պլանի առաջարկներ

Առաջարկներ

Ուսումնական պլանի պարզաբանումներ Շարունակել կարդալ “Ուսումնական պլանի առաջարկներ”

Մենթորական աշխատանքի օրագիր

2023 թվականի ապրիլից 2023-2024 ուստարվա առաջին դասարանցիների դասվարների հետ աշխատանքը սկսել ենք ապրիլի սկզբից: Հրապարակվել է մենթորական աշխատանքի նախագիծը, օրացույցը, տեղի է ունեցել հանդիպում դասվարական խմբերի հետ ըստ հրապարակված ժամանակացույցի: Շարունակել կարդալ “Մենթորական աշխատանքի օրագիր”

Design a site like this with WordPress.com
Get started