Սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիր # 3

wp-16643597776656026841426585729233Սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիր # 3

Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների հետ լուծում ենք սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիրները: Երրորդ դասարանցիների հետ քննարկեցինք ֆլեշմոբի 3-րդ խնդիրը:

Արմանը ճիշտ լուծեց 2 խնդիր, Հայկը՝ 3, իսկ Լիլին՝ 5 խնդիր: Յուրաքանչյուր ճիշտ լուծած խնդրի համար նրանք ստացան նույն քանակի կոնֆետներ: Երեխաները միասին հավաքեցին 20 կոնֆետ: Քանի՞ կոնֆետ ստացավ նրանցից յուրաքանչյուրը:

Ես խնդրի լուծման ընթացքը մի փոքր այլ էի պատկերացնում: Մտածում էի, որ սկզբում կդիտարկենք, որ յուրաքանչյուր ճիշտ լուծած խնդրի դիմաց կստանան 1 կոնֆետ: Կհաշվենք ու կտեսնենք, որ 20 կոնֆետ չի ստացվում: Հետո յուրաքանչյուր ճիշտ լուծած խնդրի համար կստանան 2 կոնֆետ, կհաշվենք ու կտեսնենք, որ 20 կոնֆետ է ստացվում: Հետո կդիտարկեինք 3 կոնֆետով տարբերակը: Բայց սովորողներին այդ մոտեցումը այդքան էլ չգրավեց: Նրանք գիտեին, որ 1 ճիշտ լուծած խնդիրը 2 կոնֆետ է: Ինչպես էին ստացել, դժվարանում եմ ասել:

Խնդրի լուծումը ներկայացնում է երրորդ դասարանցի Մարիան:

Ստացանք հետևյալ պատասխանը՝

Արման — 4 կոնֆետ
Հայկ — 6 կոնֆետ
Լիլի — 10 կոնֆետ

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started