Երբ խնդիրը ոչ միայն լուծում են, այլ նաև ուտում են

wp-16660743211067723234663488852173Սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիր # 9

Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողների հետ լուծում ենք սեպտեմբերյան ֆլեշմոբի խնդիրները: Երկրորդ դասարանցիների հետ քննարկեցինք ֆլեշմոբի 9-րդ խնդիրը:

Կարենը 4 խնձոր ավելի ունի, քան Նանեն: Կարենը  քանի՞ խնձոր պետք է տա Նանեին, որպեսզի ունենան հավասար քանակությամբ խնձորներ:
Խնդիրը լուծելուց հետո այսպիսի աղյուսակ դուրս բերեցինք՝
Կարեն Նանե Տվեց Ստացավ Հավասարվեց
4 0 4-2 0+2 2 = 2
5 1 5-2 1+2 3 = 3
6 2 6-2 2+2 4 = 4
7 3 7-2 3+2 5 = 5
8 4 8-2 4+2 6 = 6
9 5 9-2 5+2 7 = 7
10 6 10-2 6+2 8 = 8

Ստացվեց հետևյալ պատասխանը՝

Կարենը պետք է 2 խնձոր տա Նանեին, որպեսզի երկուսի մոտ էլ հավասար քանակով խնձորներ լինեն:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started