Ստեղծագործական երևակայության իրական հրճվանքը. օր առաջին

wp-16666258117541340844211963216151Այսօր դասվարական մի խմբի հետ սկսեցինք ուսումնասիրել ստեղծագործական երևակայությունը զարգացնող ռոդարիական հնարքները: Կարդացինք, քննարկեցինք «Լճակի մեջ նետված քարը» հնարը: «Պրիզմա» մեթոդով խաղացինք «երևակայություն» բառի հետ: Ստացված երևակայություն և ընտանիք բառերով փորձեցինք մտքեր ձևակերպել:

  • Ընտանիքը երևակայության արդյունք է: Արմինե Մովսիսյան
  • Ընտանիքն ու երևակայությունը մի ամբողջություն են: Անահիտ Ավագյան
  • Ընտանեկան երևակայությունը արևի պես վառ է: Անահիտ Մելքոնյան
  • Ես ապրում եմ սիրո երևակայության մեջ թևածող ընտանիքում: Սեդա Խաչատրյան
  • Ես թռվռում եմ երևակայության ընտանքիում: Սաթենիկ Սիմոնյան
  • Իմ երևակայական ընտանիքում ես կատարյալ եմ: Անահիտ Մելքոնյան
  • Երևակայական ընտանիքները ստեղծվում են երազանք դառնալու համար: Մարգարիտա  Հովնանյան
  • Երևակայական ընտանիքն ուներ չարաճճի և  գունավոր մտքեր: Մելինե Սիմոնյան
  • Երևակայությունն ունի ընտանիք է, որտեղ ապրում է երջանկությունը: Մարիամ Խաչատրյան

Այնուհետև մասնակիցները բաժանվեցին խմբերի ու «Սեբաստացիական օրեր» նախագծի շրջանակում ընտրեցին համապատասխան բառեր ու փորձեցին խաղալ այդ բառերի հետ: Առաջին խմբում շարոցից ստացել էին տուն: Շարոց ու տուն բառերով այսպիսի մտքեր էին ձևակերպել:

  • Շարոցը տանքաղցրությունն է: Մարգարիտա Հովնանյան
  • Շարոցատանը խանգարում են սեղանի անցքերը: Անահիտ Հարությունյան
  • Առանց շարոց տուն չի լինի: Անահիտ Ավագյան
  • Ընկույզից շարո շարեցինք, տան պատուհանից կախեցինք: Սեդա Խաչատրյան
  • Շարոցատան պատերը քաղցր ու համեղ են: Արաքսյա Հովհաննիսյան

Երկրորդ խումբը լավաշից ստացել էր ջուր: Լավաշ ու ջուր բառերով հետևյալ մտքերն էին ձևակերպել:

  • Ջուրը սիրում է լավաշ և բողկ: Մելինե Սիմոնյան
  • Լավաշը լողում էր անջուր լողավազանում: Սաթենիկ Սիմոնյան
  • Ջուր կա՝ լավաշ ունի, լավաշ կա՝ ջուր չունի: Անահիտ Հարությունյան

Օրվա լուսաբանումը՝ Սեդա Խաչատրյանի

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started