Դեպի նոր բացահայտումներ. ֆլեշմոբի խնդիր # 5

wp-16696475108847443693566050201991Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողները սկսել են լուծել նոյեմբերյան  ֆլեշմոբի խնդիրները: Այս անգամ որոշեցինք լուծել ֆլեշմոբի հինգերորդ խնդիրը:

Երկնիշ թվի թվանշանների գումարը 14 է: Գտեք այս պայմաններին բավարարող բոլոր թվերը։

Սկզբում անդրադարձանք երկնիշ թիվ, թվանշան հասկացություններին: Երկնիշ թվերի օրինակներ ասեցին, վերհիշեցին, որ թվանշանները տասն են՝ 0-9-ը: Սկսեցին գտնել երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 14 էր: Գտան 77, 86, 68, 95, 59 երկնիշ թվերը: Հետո առաջարկեցի այլ տարբերակներ քննարկել, օրինակ՝ գտնել բոլոր այն երկնիշ թվերը, որոնց թվանշանների գումարը 10 է, 11, և այլն: Հետաքրքիր օրինաչափություն նկատեցինք: Ներկայացնում  ենք աղյուսակի տեսքով:

 

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 10 է (9-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 11 է (8-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 12 է (7-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 13 է (6-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 14 է (5-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 15 է (4-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 16 է (3-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 17 է (2-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 18 է (1-ն է)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 19 է (0)

55

92

66

94

77

78

88

98

99

 

64

29

57

49

68

87

97

89

 

 

46

83

75

85

86

96

79

 

 

 

37

38

84

58

95

69

 

 

 

 

73

47

48

76

59

 

 

 

 

 

28

74

93

67

 

 

 

 

 

 

82

65

39

 

 

 

 

 

 

 

19

56

 

 

 

 

 

 

 

 

91

 

 

 

 

 

 

 

 

 

Հետո որոշեցինք քննարկել այլ տարբերակներ, ու ստացանք հետևյալ պատկերը:

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 9 է (9-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 8 է (8-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 7 է (7-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 6 է (6-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 5 է (5-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 4 է (4-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 3 է (3-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 2 է (2-ն են)

Երկնիշ թվեր, որոնց թվանշանների գումարը 1 է (1-ն է)

90

80

70

60

50

40

30

20

10

45

44

34

42

23

22

12

11

 

54

53

43

24

32

13

21

   

36

35

52

51

14

31

     

63

71

25

15

41

       

27

18

16

33

         

79

26

61

           

18

62

             

81

               

Երկրորդ դասարանցիների հետ որոշեցինք հաշվել, թե քանի երկնիշ թիվ ստացանք: Ալեքսանդրը հուշեց, որ երկնիշ թվերը 90 հատ են՝ 10-99-ը: Արդյո՞ք մեր աղյուսակում կան բոլոր երկնիշ թվերը: Որոշեցինք գումարել ստացված երկնիշ թվերի քանակները: Ստացվեց այս պատկերը՝

9+8+7+6+5+4+3+2+1 = 45

1+2+3+4+5+6+7+8+9 = 45

45 + 45 = 90

Տեսանք, որ բոլոր երկնիշ թվերը կան մեր աղյուսակներում ու չեն կրկնվում:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started