Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկան 2022-2023 ուստարում

wp-168590321010460719150893552143082022-2023  ուստարում  Արևելյան դպրոցի 1-3-րդ դասարաններում դասավանդել եմ ընտրությամբ գործունեությամբ բանավոր մաթեմատիկան: Բավականին հագեցած, հետաքրքիր ուսումնական աշխատանք էր՝ հիմնված հավեսի ու սիրո վրա: Այն առաջին հերթին ուղղված էր սովորողների նախասիրությունների զարգացմանը: Սովորողների հետ ողջ տարվա ընթացքում բանավոր համրել ենք, խաղացել ենք մաթեմատիկական տարբեր խաղեր, լուծել ենք խնդիրներ, գտել ենք օրինաչափություններ, կատարել ենք բացահայտումներ  ու հայտնագործություններ: Իրականացրել ենք մի քանի նախագծեր, որոնց շրջանակում դիտարկել ենք մաթեմատիկան մեր շուրջը, կատարել ենք չափումներ, կշռումներ, համեմատություններ: Ձմեռային և ամառային ուսումնական ճամբարների ընթացքում բոլոր ջոկատներում մաթեմատիական մրցաշարեր են կազմակերպվել: Բանավոր մաթեմատիկան այցելել է  նաև5 տարեկաններին՝խաղացել ու կառուցել է նրանց հետ ևս: 

Ամփոփումն ըստ նախագծերի՝

Արդյունքներն ըստ ամիսների՝

Ամփոփումներն ըստ շրջանների՝

Ուսումնական գործունեության արդյունքում ստեղծվել են՝

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started