Շրջայց կրթահամալիրում

wp-16812140155623676051687820194793Ապրիլի 10-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր էին այցելել Թաթարստանի Ալմետևսկ քաղաքի «Татнефть» բարեգործական ֆոնդի անդամներն ու «Այբ» հիմնադրամից՝ Ռոզա Հակոբյանը: «Սեբաստացի» կենտրոնում հյուրերը մասնակցեցին «Զատկեզատիկ է» ցուցահանդես-վաճառքին, այնուհետև քայլքով անցան Հյուսիսային դպրոց-պարտեզի բալենիների պուրակով, ծանոթացան ուսումնական միջավայրին, 5-6 տարեկանների ուսումնական գործունեությանը, եղան Քանդակի դպրոցում և Ոսկեգործության արվեստանոցում: Ճանապարհը Սասնալանջ-սարալանջով շարունակվեց դեպի Տեխնոպարկ: Մայր դպրոցում հյուրերն ունկնդրեցին «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի պարապմունքից մի հատված, շրջեցին մարզադպրոցում, հետևեցին մարզական պարապմունքներին: Հաջորդիվ ուսումնական ագարակում էին: Շրջայցն ավարտվեց զատկական հյուրասիրությամբ:

Լուսանկարները՝

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started