Ֆլեշմոբի խնդիր 9

wp-16788034089541543679739942104358Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկայի խմբի սովորողներն երրորդ ուսումնական շրջանում սկսել են լուծել մարտյան ֆլեշմոբի խնդիրները: Այս անգամ որոշեցինք լուծել մարտյան ֆլեշմոբի իններորդ խնդիրը:

Լևոնը, Դավիթը, Գևորգը և Դիանան մասնակցում էին հեծանվարշավի: Հեծանվորդները վարում էին մեկ շարքով՝ իրար հետևից: Առջևից գնում էր տղաներից մեկը, երկրորդը Լևոնն էր, Գևորգը գնում էր Դիանայի ետևից: Ո՞վ էր առաջին գնացողը:

Այս խնդիրը լուծեցինք քննարկելու ու նկարելու միջոցով: Գրանցեցինք մասնակիցներին: Երեք տղա ու մեկ աղջիկ էին, ովքեր իրար հետևից մի շարքով հեծանիվ էին վարում: Եթե առաջինը տղա էր, ուրեմն Դիանան առջևից չէր կարող գնալ: Հետևաբար, առջևից կարող էին գնալ կամ Դավիթը, կամ Գևորգը, իսկ Լևոնը երկրորդն էր: Գևորգը առջևից չէր կարող գնալ, որովհետև Դիանայի հետևից էր գնում: Ստացվեց, որ Դիանան գնում է երրորդ տեղով, իսկ իր հետևից գնում է Գևորգը՝ չորրորդ տեղով: Հետևաբար, առջևից գնում էր Դավիթը:

1 2 3 4
Դավիթ Լևոն Դիանա Գևորգ
Design a site like this with WordPress.com
Get started