Քննարկումների պտույտը օգնում է լուծել խնդիրը. ֆլեշմոբի խնդիր # 6

 

wp-1668158008613671010292245179737Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբի հետ շարունակում ենք լուծել ֆլեշմոբի խնդիրները:

Որո՞նք են 0-ից տարբեր այն 3 թվանշանները, որոնցով արտահայտվող թվերի գումարը և արտադրյալը իրար հավասար են։

Սկզբում փորձեցինք հասկանալ խնդրում գործածվող հասկացությունները՝ թվանշան, թիվ, գումար, արտադրյալ: Նախ՝ իրենց փորձեցին բացատրել, թե ինչ է թվանշանը, թիվը, գումարը, արտադրյալը:

Թվանշանները թվերն են: Հայկ
Մարդկանց կարող է թվալ, որ թվանշանները դրանք նշաններ են, օրինակ՝ ստորակետ, վերջակետ: Թվանշանները թվերի նշաններն են: Բաբաջանյան Հայկ
Թվերը ավելի են խելացիացնում մարդուն, քան տառերը:  Բ. Հայկ
Գումարը նշանակում է փող: Լեո
Գումարը նշանակում է ավելացնել, թիվ ստանալ: Սամուել
Արտադրյալը նշանակում է արտադրել, արտագրել…Կարո
Արտադրյալն ու անգամը նույն բաներն են: Վարդան
 
Քննարկումները արդյունքում հասկացանք, որ թվանշանները 10-ն են՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, և այդ թվանշաններով կարող ենք ցանկացած թիվ ստանալ՝ 18, 2021, 9, 78, 634…Գումարն այն էր, երբ թվերն իրար ենք գումարում, որոնք -ով ավելանում-շատանում-մեծանում են, իսկ արտադրյալը բազմապատկումն է, երբ թվերը մի քանի անգամ են մեծանում:
 
Մեր իմացած 10-ը թվանշանները գրեցինք, 0-ն ջնջեցինք, որովհետև խնդրում ասվում էր, որ պետք է ընտրեինք 0-ից տարբեր երեք թվաշնաններ: Ընտրեցինք առաջին երեք թվանշանները՝ 1-ը, 2-ը, 3-ը: Այդ երեք թվանշանները գումարեցինք իրար՝ 1+2+3, ստացանք 6, հետո այդ նույն թվանշանները բազմապատկեցինք՝ 1 x 2 x 3, նորից ստացանք 6: Տեսանք, որ գումարն ու արտադրյալը նույնն են՝ 6: 
 
Սովորողներին առաջարկեցի այլ տարբերակներ էլ դիտարկել:
 
Հետո որոշեցինք  1. 2, 3 թվանշաններով ստանալ միանիշ, երկնիշ ու եռանիշ թվեր: 
 
Միանիշ թվեր՝ 1, 2, 3
Երկնիշ թվեր՝ 12, 13, 21, 23, 31, 32
Եռանիշ թվեր՝ 123, 132, 213, 231, 312, 321

 

 

 

 

 

 

Design a site like this with WordPress.com
Get started