Քայլում ենք, չափում ենք, համեմատում ենք ու լուծում. ֆլեշմոբի խնդիր # 9

wp-16697043600231328566919628880163Բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբի հետ շարունակում ենք լուծել ֆլեշմոբի խնդիրները:

Սովորողները չափում էին մարզադաշտի երկարությունը քայլերով։ Դավիթն արեց 18 հավասար քայլ, Աննան՝ 12, իսկ Արմանը՝ 19: Ու՞մ քայլերն էին ամենամեծը:

Սկզբում խոսեցինք չափելու անհրաժեշտության մասին. ինչո՞ւ ենք չափում ու ինչո՞վ ենք չափում: Սովորողներից մեկը հուշեց, որ կարող ենք թզով չափել, հետո ասեցին՝ ոտքով: Նաև նշեցին չափման այլ գործիքների անվանումներ՝ մետր, քանոն:  Ուշադրություն դարձրեցինք մեր ոտքերին, եթե նույն երկարությունը չափեինք մի քանի հոգով, արդյո՞ք նույն պատասխանը կստանայինք: Որոշեցինք փորձել. փորձեցինք ու տեսանք, որ տարբեր են: Սկզբում ես չափեցի, հետո՝ իրենք: Ինչո՞ւ է այդպես: Փորձեցինք բացատրել:  Նկատեցինք, որ նա, ում ոտքը (ոտնաչափը) ավելի երկար է, չափելիս ստանում է ավելի փոքր թիվ: Շարունակել կարդալ “Քայլում ենք, չափում ենք, համեմատում ենք ու լուծում. ֆլեշմոբի խնդիր # 9”

Design a site like this with WordPress.com
Get started