Կառուցողական, ինքնաշեն խաղեր ու խաղալիքներ

wp-16668863960327834801716985960464Ընտրությամբ գործունեության բանավոր մաթեմատիկա. 1-3-րդ դասարաններ

Մասնակիցներ՝ 1-3-րդ դասարանների բանավոր մաթեմատիկայի ընտրությամբ խմբեր

Ժամանակահատվածը՝ շուրջտարյա

Նպատակը

Սովորողները տարբեր առարկաների, պատկերների և իրերի օգնությամբ  ստեղծում են հարթաչափական և տարածաչափական մոդելավորում ունեցող խաղալիքներ՝ նախապես պատկերացնելով  ստեղծվող խաղալիքի մոդելավորումը, մակետը։ Ստեղծված խաղերով ու խաղալիքներով խաղում են:

Խնդիրները

  • Երևակայության և ստեղծագործական մտքի զարգացում։
  • Կառուցողական և տրամաբանական մտածողության զարգացում։
  • Մաթեմատիկական, երկրաչափական գիտելիքների ձևավորում և ունեցած պաշարի հարստացում։
  • Անպետք՝  հին իրերին նոր «կյանք»  տալու գաղափարի իրականացում։
  • Մանր մոտորիկայի զարգացում։

Նկարագրությունը

Նախագծի իրականացումը կընթանա անհատական ու խմբային աշխատանքի ձևերով: Սովորողների հետ միասին կընտրվեն պատրաստվող խաղերը, խաղալիքները, դրանց համար  կառանձնացվեն համապատասխան նյութերը: Ստեղծված խաղերով ու խաղալիքներով կխաղան, ոչ միայն իրենք, այլ նաև կառաջարկեն այլ սովորողների: Նախագծի շարունակականությունը կապահովվի ընտանեկան դպրոցներում:

Նախագծի բովանդակային ուղղությունները

  • երկրաչափական պատկերներով տարբեր իրերի հավաքում, ստեղծում.
  • թղթերի և ստվարաթղթերի օգնությմաբ տարածական պատկերների ստեղծում.
  • լուցկիներով խնդիրների լուծումներ.
  • կառուցողական խաղերի պատրաստումներ.
  • մաթեմատիկական և տրամաբանական խաղերի ստեղծում.
  • մոդելավորում.
  • ինքնաշեն խաղալիքների ստեղծում:

Արդյունքները կներկայացվեն բլոգում, ենթակայքում, կայքում:

Արդյունքում

Նախագծի աղբյուրը՝ Կարինե Խառատյանի բլոգ

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started