Կրթահամալիրում էր «ՍարվիաԹեք» ընկերության աշխատանքային խումբը

wp-16824190411354619813191235105660Ապրիլի 21-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում էր «ՍարվիաԹեք»  ընկերության աշխատանքային խումբը: Նախաձեռնությունը կրթահամալիրի ծնող Արևիկ Թութխալյանինն էր: Այցելության նպատակն էր ներկայացնել ժամանակակից նախագծային ծրագրամիջոցների կիրառումը կրթական գործընթացում և դրանց պահանջարկը աշխատաշուկայում, ինչպես նաև քննարկել ծրագրամիջոցների հնարավոր ներդրումը կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրում:

Ընկերության աշխատանքային խմբի անդամներն ու կրթահամալիրի ներկայացուցիչները շրջեցին կրթահամալիրի Արևելյան, Հյուսիսային դպրոց-պարտեզներով, այցելեցին Քոլեջ, Մայր դպրոց, ծանոթացան հեղինակային կրթական ծրագրով իրականացվող ուսումնական գործընթացին: Կրթահամալիրի Տեխնոպարկում ամփոփվեց օրը, ներկայացվեց Solidworks ծրագիրը, հետագա համագործակցության շուրջ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ:

Լուսանկարները՝

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Ողջո՜ւյն: Ես Անահիտ Հարությունյանն եմ: Դասավանդում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started